Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց Մեսրոպ Մեսրոպյանին:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 66 պատգամավոր: Կողմ էր քվեարկել 65–ը, դեմ՝ 1 պատգամավոր:
Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ Գարեգին Բաղրամյանը պաշտոնից հրաժարական էր ներկայացրել: Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 18-ից նրա լիազորությունները դադարել էին: