Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանն ընդունել է մեղադրանքը. «КамАЗ»-ի արգելակները չեն գործել

ИТАР-ТАСС –ը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է Պոդոլսկի մոտ  տեղի ունեցած ավտովթարի համար, ընդունել է իր մեղքը:

«Հարությունյանն այսօր ցուցմունք է տվել` ընդունելով  երթեւեկություն կանոնները խախտելու մեղադրանքը: Ցանկանալով խուսափել խաչմերուկի մոտ ավտոմեքենաների հետ բախումից եւ, հետեւաբար, մեծաթիվ զոհերից, նա հանդիպակաց ուղի դուրս գալու ոչ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ պահին դատարկ է եղել:  Հարությունյանն ասել է, որ խճաքարով բեռնված  «КамАЗ»-ի արգելակները չեն արձագանքել»,-ասել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Այլ կերպ ասած` բեռնված ինքնաթափը հնարավոր չի եղել կանգնեցնել զառիթափ ճանապարհի վրա, այդ իսկ պատճառով վարորդը որոշել է մեքենան դուրս հանել խաչմերուկի մոտի ազատ տարածք, որտեղ մեքենա չի եղել: Փաստացի դա նրան հաջողվել է` ղեկը կտրուկ ձախ թեքելով, սակայն ավտոբուսի հետ բախումից նա չի կարողացել խուսափել: Հարությունյանն ավտոբուսը նկատել է վերջին ակնթարթին, երբ «КАМАЗ»-ի անիվներն արդեն օդի մեջ էին: Մինչ այդ, տեսադաշտը փակ էր մոտակայքում գտնվող տներով»,-պատմել է պաշտպանը:

Նշվում է, որ առաջադրված մեղադրանքը նախատեսում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս