Բաժիններ՝

Ամենաբարձր վարձատրվող երիտասարդ աստղերի ցանկը. առաջին հորիզոնականում Լեդի Գագան է (լուսանկարներ)

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է մինչև 30 տարեկան այն աստղերի ցանկը, ովքեր ամենաբարձրն են վարձատրվում: Ցանկում մեծամասնություն են կազմում աղջիկները: Բացի դրանից՝ ցանկում ընդգրկվածների մեծ մասը գործունեություն է ծավալում երաժշտության բնագավառում. ցանկում ընդգրկված է միայն երեք դերասան՝ Ջենիֆեր Լոուրենս (26 մլն դոլար), Քրիսթեն Ստյուարդ (22 մլն դոլար), Թեյլոր Լոտներ (22 մլն դոլար):

Ցանկը գլխավորում է երգչուհի Լեդի Գագան, ով 2012 հունիսից մինչև 2013-ի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակել է շուրջ 80 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերն է, ով մեկ տարվա ընթացքում 58 մլն դոլար է վաստակել: Ցանկում երրորդը քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆտն է: «Forbes»-ը վերջինիս եկամուտը գնահատել է 55 մլն դոլար: Դիջեյ և պրոդյուսեր Քելվին Հարիսը ցանկում չորրորդն է. նա այս տարի առավել հայտնի դարձավ Ռիհաննայի «We Found Love» երգը հեղինակելուց հետո: 25-ամյա երգչուհի Ռիհաննան, ով զբաղեցնում է «Forbes»-ի ցանկի հինգերորդ հորիզոնականը, մեկ տարվա ընթացքում 43 մլն դոլար է աշխատել:

Ցանկում տեղ են գտել նաև երգչուհիներ Քեթի Փերին (39 մլն դոլար), Ադելը (25 մլն դոլար), դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը (26 մլն դոլար), Քրիսթեն Ստյուարդը (22 մլն դոլար), դերասան Թեյլոր Լոտները (22 մլն դոլար):

02rexfeatures_2303998b

Կարդացեք նաև

03rexfeatures_2048816o

04rexfeatures_2343892q

05rexfeatures_2696864f

06rexfeatures_2136645i

07rexfeatures_2599211a

08rexfeatures_2358386j

 

09rexfeatures_1972707at

10rexfeatures_1967854ah

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս