«Նկարիր երաժշտությունը». Հայ ծրագրավորողների ստեղծած նոր ծրագիրը (տեսանյութ)

Paint the music` «Նկարիր երաժշտությունը». ահա հենց այս ծրագրով էին երիտասարդ ծրագրավորողներ Աղասի Պողոսյանն ու Նարեկ Հայրապետյանը ներկայացել «ԴիջիԹեք բիզնես-ֆորումին»:

Նրանք ներկայացնում էին հարթակ այն կրեատիվ մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստեղծագործել երաժշտություն` նկարչության միջոցով: Ծրագիրը ստեղծել են 5 հոգուց բաղկացած թիմով:

«Դուք նկարում եք, իսկ այն ձևափոխվում է երաժշտության: Այսինքն`կարող եք նկարել թե՛ էլեկտրոնային երաժշտություն, թե՛ դասական երաժշտություն, քանի որ ծրագիրը մեծ գործիքների բազա ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ծրագրավորող Աղասի Պողոսյանը` նշելով, որ ծրագրում կարելի է ընտրել գործիքը:  «Այդ գործիքի վրա նկարում ենք տարբեր պատկերներ, և կախված նրանից, թե ինչ պատկերներ են ընտրվել՝ ձևափոխվում է երաժշտության տվյալ գործիքով, որը որ ընտրվել է»,- ասաց Ա. Պողոսյանը` նշելով, որ կարելի է կատարել նաև երաժշտությունների խառնուրդներ`ընտրելով մի քանի գործիք:

Նարեկ Պողոսյանի խոսքով` ծրագրի միջոցով կարելի է անգամ նկարել մի քանի ընկերներով:

Կարդացեք նաև

«Այսինքն`ընկերներով կարելի է հավաքվել, ինչ-որ մեկը դհոլ նվագի, իսկ մյուսը, օրինակ, շվի, և այդպես միախառնելով այդ ամենը կարելի է երաժշտություն ստանալ: Բացի դա՝ այդ ամենը կարելի է ձայնագրել և տեղադրել Ձեր Facebook-յան էջում»,- ասաց Ն. Պողոսյանը` նշելով, որ այսկերպ կարելի է երաժշտության մեջ ձեր խոսքն ասել նկարչության շնորհիվ:

Մեր զրուցակիցների խոսքով` ծրագիրը iOS օպերացիոն համակարգերի համար App Store-ում կհայտնվի սեպտեմբեր ամսին, իսկ Android-ի և այլ օպերացիոն համակարգերի համար ինտերնետում կհայտնվի ավելի ուշ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս