Բաժիններ՝

Նյարդաբան. Եթե նևրոզը չափավոր է, ապա հիվանդը դառնում է քաղաքագետ և փչացնում է մյուսների կյանքը

«Այսօր աշխարհում չկա մի մարդ, որը հիվանդ չէ նյարդային հիվանդությամբ կամ չի հիվանդանալու որևէ նյարդային հիվանդությամբ: Նյարդային համակարգի ախտահարումներից ոչ մեկը զերծ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նյարդային ախտահարումներից հատկապես տարածված են նևրոզը, որով, ըստ նրա, տառապում է աշխարհի 1 մլրդ մարդ, էպիլետսիան, որով տառապում է 70 մլն մարդ և նույն չափով էլ՝ շիզոֆրենիան:

«Թվում է, թե այս ժամանակակից ուրբանիզացիան, գիտության, տեխնիկայի զարգացումը պետք է բերի այս թվաքանակի քչացմանը, սակայն հիվանդների քանակն անընդհատ աճում է: Պատճառն այն է, որ նեյրոգիտության մեջ կան սխալներ, որոնք հիմք են հանդիսանում այս հիվանդությունների չբուժմանը և շատացմանը»,- ասաց Նիկոլայ Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ սխալներից մեկն այն է, որ գիտնականները նշում են՝ ուղեղն աշխատում է ռեֆլեքսի սկզբունքով. «Այդ սխալ հիմքի վրա է հիմնված նևրոլոգիան»:

Կարդացեք նաև

Նյարդաբանը մատնանշեց իր առանձնացրած սխալներից ևս մեկը. որքան մարդ շատ է շնչում, այնքան քիչ թթվածին է նրա ուղեղը ստանում:

«Քնած ժամանակ մկաններն արտադրում են ահռելի քանակով հոսանքներ»,- ասաց նյարդաբանը: Նրա խոսքով՝ ինքը որոշակի հիպոթեզներ է առաջարկել, սակայն բուժման եղանակներ չունի: Խոսելով նևրոզների մասին՝ նյարդաբանն ասաց, թե իր կարծիքով՝ նևրոզը ուղեղի ցանցանման համակարգի թուլություն է. հոսանքը մարդկանց չի հերիքում.

«Նևրոզը սարսափելի չարիք է: Եթե այն արտահայտված է, ապա փչացնում է հիվանդի կյանքը: Եթե չափավոր է, ապա հիվանդը դառնում է քաղաքագետ և փչացնում է մյուսների կյանքը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս