Օփրա Ուինֆրիի բիզնեսի կանոնները. «Եթե դու չգիտես՝ ինչ անել, ավելի լավ է ոչինչ չանել»

Ամերիկացի միլիարդատեր և ամենաազդեցիկ հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին ներկայացրել է կարիքի, փողերի, ազնվության և ավանդական ամուսնության մասին իր կարծիքը։

1. Եթե դու չգիտես՝ ինչ անել, ավելի լավ է ոչինչ չանել։

2. Կարելի է զբաղվել ինչ-որ բանով, քանի որ դա ցանկանում են քո ծնողները։ Կարելի է, քանի որ դու մտածում ես, որ դա քեզ կհարստացնի կամ հայտնի կդարձնի։ Սակայն այդ ամենը չի աշխատի, եթե դու անկեղծ չլինես ինքդ քեզ հետ։

3. Ես աղջիկների դպրոց եմ բացել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, քանի որ ցանկանում էի որևէ պիտանի բան անել։ Կրթությունն ինձ համար ինչ-որ ժամանակ լույս դարձավ։ Եվ ես ցանկանում եմ աֆրիկացի աղջիկների համար անել նույնը, ինչ արել են ինձ համար իմ ուսուցիչները։

Կարդացեք նաև

4. Չկա ավելի վատ բան, քան մարդուն ստիպել զգալ, որ ինքը ոչինչ է։ Եվ լավագույնը, ինչ կարելի է անել, մարդուն թույլ տալ զգալ իր սեփական կարևորությունը։ Դա իմ հարցազրույցների գլխավոր գաղտնիքն է։

5. Մարդիկ այդքան հեշտությամբ են անկեղծանում իմ շոուների ժամանակ, որովհետև ես ինքս եմ անկեղծանում։ Միևնույն ժամանակ, ես ինձ հարմարավետ եմ զգում, և նրանք հասկանում են, որ ես իրենց չեմ ծաղրի։

6. Այն, ինչից դու վախենում ես, ուժ չունի։ Ուժ ունի միայն քո վախը։

7. Այժմ ես աֆրիկյան ծագումով ամերիկուհի եմ։ Իսկ նախկինում գունավոր էի, նեգր։ Դա միակ բանն է, որ ես կյանքում գիտեմ. ինչ է նշանակում՝ լինել սև կին։ Եվ ես ցանկանում եմ, որպեսզի դա լինի էկրանին։

8. Երբ դու կենտրոնացած ես լավ բանի վրա, քեզ մոտ ամեն ինչ ավելի լավ է ստացվում։ Ես նոր հնարավորություններ, հարաբերություններ և նույնիսկ գումար ձեռք բերեցի, երբ սովորեցի շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ կատարվում է իմ կյանքում։

9. Հաջողությունը գործընթաց է։ Իմ առաջին «ճառը» երեք տարեկանում՝ եկեղեցում՝ Սուրբ Զատկին, սկիզբն էր։ Այնուհետ յուրաքանչյուր նոր ելույթ, յուրաքանչյուր կարդացած գիրք, յուրաքանչյուր հանրային ելույթ դառնում էր ևս մեկ աղյուս։ Արդեն տեսախցիկի առաջ ես անմիջապես ինձ հանգիստ զգացի։

10. Ես կանգնած էի պատշգամբում, իսկ իմ տատիկը սպիտակեղենն էր եռացնում՝ խառնելով այն երկար փայտով։ Ես 4 տարեկան էի։ Հիշում եմ՝ այն ժամանակ ես մտածեցի. «Ես այսպես չեմ ապրի. Իմ կյանքն այլ կլինի»։

11. Ինքս իմ հանդեպ ունեցած հավատի համար ես պարտական եմ գրքերին։ Նույնիսկ կյանքի ամենամութ պահերին (օրինակ, երբ ինձ բռնաբարում էին) ես գիտեի, որ կա ելք, կա մեկ ուրիշ կյանք։ Որովհետև ես այդ մասին կարդացել էի։

12. Երբեմն ես ցանկանում եմ գնալ բանկ և ասել՝ ցույց տվեք ինձ իմ փողերը։ Քանի որ, երբ ես տեսնում եմ թիվը թղթի վրա, չեմ հավատում. գրել կարելի է՝ ինչ ցանկանում ես։

13. Ես սիրում եմ, երբ ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր ավելի իրազեկված են ինչ-որ հարցերում, քան ես. կարող եմ նրանցից սովորել։

14. Ես կյանքում շատ եմ կարիքի մեջ եղել, այդ իսկ պատճառով՝ շատ գումարներ վաստակել և չիմանալ, թե ինչի համար դրանք ծախսել, սա ինձ համար անընդունելի է։ Դասերից մեկը, որ ես սովորել եմ, այն է՝ դու պատասխանատու ես քո ամբողջ բիզնեսի համար։ Ես անձամբ եմ ստորագրում յուրաքանչյուր կտրոն, չնայած դա հոգնեցուցիչ է, այժմ դրանք այնքան շատ են։

15. Դու ստանում ես կյանքից այն, ինչ համարձակվում ես խնդրել։

16. Այն, ինչ կազմում է իմ առօրյա կյանքը, անհնար է համատեղել ավանդական ամուսնություն ասվածի հետ։ Շոուն դարձել է իմ կյանքը, իմ երեխան։ Ես չէի կարող ամեն ինչ թողնել ու վազել տուն՝ ընթրիք պատրաստելու համար։

17. 12-ժամյա աշխատանքային օր. դա քիչ է ինձ համար։ 12 ժամ աշխատելուց հետո ես փնտրում եմ, թե ինչով կարելի է զբաղվել։ Ես գալիս եմ տուն և չգիտեմ, թե ինչ անել։ Իսկ երբ ես աշխատում եմ 14-16 ժամ, ես ինձ ավելի լավ եմ զգում։

18. Հարցազրույցը սկսելուց առաջ ես հարցնում եմ ինքս ինձ, թե ո՞րն է նպատակը, ինչի՞ն եմ ես ձգտում։ Եթե դու մեղադրում ես մարդուն, ում հետ զրուցում ես, հարցազրույցը չի ստացվի։

19. Ես պատահաբար հայտնվեցի հեռուստատեսությունում, պատահաբար հայտնվեցի ռադիոյում։ Սակայն ես լավ պատրաստված էի այդ պատահականություններին։ Հաջողությունը ոչ միայն ստացված հնարավորությունն է, այլև նրանից օգտվելու պատրաստվածությունը։

20. Կյանքում սխալների մեծամասնությունը ես գործել եմ, երբ փորձել եմ անել ինչ-որ բան ուրիշների հաճույքի համար։

21. Կարևոր չէ, թե ով ես դու, որտեղից ես եկել։ Հաղթանակի հնարավորությունը քո մեջ է։

 

Տեսանյութեր

Լրահոս