Եռատոնն իրենք ոչնչացրին․ իրենք բոլորը նստելու են, ի վերջո․ Հրանտ Բագրատյան

«Դուք գիտեք, որ թուրքական երկրորդ և յոթերորդ բանակները ՀՀ սահմանին էին, և Ստալինգրադից հետո հապաղեցին ու միայն Կուրսկի ճակատամարտից հետո թուրքերը հետ քաշեցին բանակները, որովհետև հասկացան՝ հիմնական  ռազմաճակատում Գերմանիան առավելություն չունի»,- Հաղթանակի զբոսայգում 168.am-ի հետ զրույցում օրվա խորհրդին անդրադառնալով՝ նշեց ՀՀ առաջին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Քաղաքական գործիչը պատմեց նաև Հայրենական Մեծ պատերազմում իր ընտանիքի մասնակցության մասին։

«Զոհվել է պապս, մյուս պապս վերադարձել է, տատս է մասնակցել պատերազմին․ այնպես որ, մեր ընտանիքում սա ընդունվել է՝ որպես մեր մեծ տոնը»,- նշեց նա։

Անդրադառնալով Եռատոնի խորհրդին և Եռատոնի մասին շատախոս իշխանությունների այսօրվա սակավախոսությանը՝ Հրանտ Բագրատյանը նկատեց․ «Եռատոնն իրենք ոչնչացրին։ Եռատոնը Շուշին էր, Արցախում հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանը տվեց թուրքերին։ Էն Ալեն Սիմոնյանն է մեկ-մեկ բարբաջում՝ բա ո՞ւր էր ընկերը, ինչո՞ւ մեզ չօգնեց․․․ ինքը բոլորին դավաճանել է ու նման բաներ է խոսում։ Իրենք դավաճանել են, ու տալու համար նստելու են, ի վերջո»։

Կարդացեք նաև

ՀՀ նախկին վարչապետը համոզված է՝ հաղթանակները շուտով վերադառնալու են հայրենիք։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս