Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ հրապարակելով բանակցությունների արդյունքներին նվիրված պաշտոնական հաղորդագրություն։

Չինաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Սի Ծինպինը հանդես է եկել «գլոբալ անվտանգության ընդհանուր, համապարփակ, համատեղ և կայուն հայեցակարգի» օգտին՝ ընդգծելով բոլոր երկրների անվտանգության օրինական շահերի հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը։

«Ճգնաժամի արմատական պատճառները պետք է վերացվեն։ Չինաստանը ողջունում է խաղաղ նախաձեռնությունները և հույս ունի, որ Մոսկվան ու Կիևը կարող են հասնել փոխընդունելի համաձայնության», – ասել է ՉԺՀ նախագահը։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության, հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների սկսել խաղաղ բանակցություններ և ձգտում է արդար և կայուն խաղաղության պայմանագրի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս