
«Ռիո Մոլ»-ում բռնկված հրդեհը մարվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 9-ին, ժամը 16։03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվել է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին։