Բաժիններ՝

38-ամյա տղամարդու ավտոտնակում թմրամիջոց է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ապրիլի 29-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղակերտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 38-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 38 գրամ զանգված:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Գեղակերտցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս