Վոլոչկովան Երևանում հանդես կգա համերգով

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան հոկտեմբերի 17-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հանդես կգա «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագրով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Արամ Խաչատրյան համրեգասրահի տոմսարկղից: Տոմսերն արժեն 5000-30 հազար դրամ:

Ըստ News.am-ի` տոմսարկղում դեռևս կարելի է գտնել 5000 դրամանոց տոմսեր:

Նշենք, որ Վոլոչկավոն համարվում է Ռուսաստանի Մարինյան թատրոնի, ինչպես նաև Անգլիական Ազգային և Յուրի Գրիգարովիչի բալետային թատրոնների լավագույն պարուհիներից մեկը: Նա Սերժ Լիֆարի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է, արժանացել է «Золотой лев» և «Benois de la Danse» մրցանակների:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս