«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հուլիսի 26-ից մեկնարկելու է Երևան – Տաշքենդ – Երևան երթուղով չվերթերը:
2021թ. մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Ֆլայուան Արմենիա» (Fly One) ավիաընկերությունն արդեն հաջորդ օրը՝ մարտի 19-ին, դիմեց ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ այս վկայականն է այն փաստաթուղթը, որն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն փոխադրումներով: