Այն, ինչ սահմանազատման տակ փորձում են ներկայացնել հանրությանը գոնե մինչև այս պահը, դա ադրբեջանական պահանջատիրության բավարարումն էր ՀՀ իշխանությունների կողմից, որը, ցավոք, բարեհաջող ձևով փաշինյանական կառավարությունն իրականացնում է: Ինչու է որոշակի փուլերում բարդություններ առաջանում, որովհետև ադրբեջանական պահանջատիրությունը տարբեր փուլերում խնդիրներ է առաջացնում օրվա իշխանության համար:
3 տարի առաջ այս օրերին հայաստանյան ֆեյսբուքյան օգտատերերի մեծամասնության էջերին կարելի էր հանդիպել TavushStrong հեշթեգը։ 2020-ի հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի ուղղությամբ, թեժ մարտեր սկսվեցին, որոնք ամենաթեժը համարվեցին 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո. թիրախում նաև խաղաղ բնակչությունն ու բնակավայրերն էին: