Այսօր, երբ բանակը կանգնած է ճակատագրական ընտրության առջև՝ կատարե՞լ Փաշինյանի անօրինական հրամանը և դուրս գալ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի պահպանության տակ գտնվող դիրքերից, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2023թ. կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ոչ միայն հաստատել է մեր վերոնշյալ պնդումը, այլև հերթական անգամ «սպառնացել» է ՀՀ զինված ուժերին և զինվորականությանը: