«Եթե ձեզ թվում է, թե Փաշինյանը հերթական ռեպրեսիաների ալիք է գործադրում, որից հետո նա կփափկի, այդ մարդկանց ազատություն կտա, ոչ, իրականում դա չի լինելու: Գյումրիում ունեցել եմ ահազանգեր, երբ մարդկանց հրավիրել են հատուկ քննչական ծառայություն՝ զուտ ֆեյսբուքյան հրապարակումների տակ որոշակի գրառումներ անելու համար: Այսինքն՝ մարդը կարող է մտնել և գրել, որ՝ «Սրբազան ջան, դու իմ առաջնորդն ես», դրա համար իրեն կանչել են, ասել են՝ «առաջնորդ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, եթե ինքը գնում է ահաբեկչության, դուք իր հետևի՞ց եք գնալու»: Մենք բոլորս լուրջ վտանգի տակ ենք: Հասել ենք մի էտապի, երբ սկսելու են մեզ նաև ֆիզիկապես բնաջնջել: Ամբողջովին թուրքական ձեռագիրն է, թուրքական գործելաոճն է այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը»:
Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ Առաքելական եկեղեցուն թիրախավորելու «թավշյա» ավանդույթները․ նա վաղ առավոտից աղմկահարույց գրառումներ է կատարում ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այդ հարցում, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մենակ չէ․ նրան օգնության են հասել Աննա Հակոբյանն ու իշխանական սազանդարները, որոնք իրենց քաղաքական հոր ցանկացած գրառում հաստատում են աջակցող գրառումներով։
Բանաստեղծ, 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա, ապա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին, արդեն երկու տարի է, արգելանքի տակ է՝ զրկված է իր համայնքից ու երկրից դուրս գալու իրավունքից:
Երեկ հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ սեպտեմբերի 19-ին Արցախի ուղղությամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման օրը նրա կատարած մի գրառման առիթով։
«Սրա ամուսինը հայ մոր միակ տղային տարել է և «բայրաքթարների» տակ մորթել է, բայց նա ասում է՝ հայ կինը ցուցաբերեց մեռելային լռություն, հասկանո՞ւմ եք սրա ցինիկ ձևակերպումները»։