Չմոռանանք, որ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը ևս «թռած» է ստորագրել՝ կադրից դուրս: Իսկ առջևում նրան շատ ավելի լուրջ փախուստներ են սպասվում… Իսկ մինչ այդ Փաշինյանը փախնելու է իր իսկ հայտարարություններից, օրինակ, որ՝ «Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի»։
ՀՀ ԱԳ նախկին նախարար, փորձառու դիվանագետ Վարդանյան Օսկանյանն իր ֆեյսբուքյան միկրոբլոգի էջում տեսանյութ է հրապարակել՝ կոչով դիմելով միջազգային հանրությանն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին։