Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց՝ համարում է, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն նրան չի տրվում, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա:
Բաքվի տեղաբնակ, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Արսեն Ծատուրովը նախշազարդ ափսեների մի հավաքածու ուներ, որը բաղկացած էր Փարիզի, Սևրի, Պրահայի, Մասենի, Լոմբարդիայի, Բրյուսելի, Սանկտ Պետերբուրգի ամենաանվանի վարպետների աշխատանքներից, ինչպես նաև չինական, ճապոնական, պարսկական ավանդական արտադրանմուշներից։
Սրանից մեկ օր առաջ մարզպետների հետ հանդիպմանն էլ նա ասել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում՝ վստահեցնելով, որ պատրաստ է մինչև վերջ կրել այս բեռը, որովհետև համոզված է՝ այդ վատ լուրերի այլընտրանքը ավելի վատը կարող է լինել:
Տևական ժամանակ ակտիվ քննարկվում էր այն, որ հայկական, այդ թվում՝ արցախյան կողմը համաձայնել է Բերձոր (Լաչին) քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը՝ նոր այլընտրանքային ճանապարհի կամ միջանցքի պատրաստ լինելուց հետո: Ընդ որում, Բերձորի հանձնման շուրջ աղմուկ էին հանում մարդիկ, որոնք դեռ անցած տարի հանրությանը վստահեցնում էին, որ թուրքը Բերձորով չի անցնի: