«Փաշինյան, 2019թ. եղել է փայլուն շանս Ղարաբաղի հարցը մեզ համար ընդունելի ձևով լուծելու. ինչո՞ւ ես մերժել». Լևոն Զուրաբյան

Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց՝ համարում է, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն նրան չի տրվում, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա:

«Հարցը հետևյալն է. 2019թ․ քո սեղանին դրվել է ԼՂ հակամարտության կարգավորման պլան Մինսկի խմբի 3 համանախագահների անունից, որի էությունը հետևյալն է՝ հետ ես տալիս 5 շրջան, պահում ես Լեռնային Ղարաբաղը, Քելբաջարն ու Լաչինը պահում ես քո վերահսկողության ներքո, Քելբաջարն ու Լաչինի միջանցքային մասը տալիս ես միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ընդունում է, համաձայնում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, ինչը նշանակում է՝ երբեք էլ հետ չես տալիս, որովհետև Ադրբեջանը չէր կարող գնալ այնպիսի զիջումների… կամ, եթե ավելի կարևոր էր Քելբաջարը հետ ստանալը, հետո արդեն պիտի գնար անկախության ճանաչմանը: Այդպիսով, քեզ բերել են փայլուն լուծում, էդ լուծումը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում չի անում, որևէ բան չի տալիս, բայց տալիս է կարևորագույն գործիք՝ ազդելու Ադրբեջանի վրա, որ դու կարողանաս այդ կարգավիճակը մի օր ստանաս: Դա նշանակում է, որ ամբողջ Ղարաբաղը, Քելբաջարը պիտի շրջապատվեին խաղաղապահ զորքերով, ոչ թե հիմիկվա նման: Բայց դու փոխարենը անում ես 2 քայլ՝ քայլ առաջին. դու խաբում ես ամբողջ ժողովրդին, ասում ես, որ ոչ մի փաստաթուղթ սեղանի վրա չկա: Ինչո՞ւ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս