Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսօր Հայաստանը ծաղկող ու զարգացող պետություն է։ Որտեղի՞ց է վերցրել, որ այդպես է, հավանաբար միայն ինքը գիտի ու իր շրջապատը։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեության մեջ, հակառակի մասին է խոսում։ «Ծաղկող ու զարգացող» պետության տնտեսությունն այնպիսի խղճուկ վիճակում է, որ ամենախոշոր հարկատուն առևտրով զբաղվող ընկերություն է։ Այն էլ այնպիսի ընկերություն, որի գործունեությունը Հայաստանի տնտեսության հետ այնքանով է կապված, որ տարբեր երկրներից բջջային հեռախոսներ, տեխնիկա է ներմուծում ու արտահանում Ռուսաստան։
Հայաստանում դատավճիռները կախված են մի անձի կամքից. Սերժ Սարգսյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Սարգսաշենը Մարտունու շրջանի պատմական բնակավայրերից մեկն է, որի շրջակայքում կային բազմաթիվ հուշարձաններ, հին պատմական գերեզմաններ, գյուղամիջյան եկեղեցի։