Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում պաշտոնական կայքում, տեղեկացնում զոհերի, վիրավորների և անհետ կորած քաղաքացիների թիվը։ Օրվա տարբեր ժամերին հրապարակված տեղեկությունն ու մասնավորապես անհետ կորածների ցանկը համեմատելիս մի շարք հարցեր են ծագում: Նախ ներկայացնենք անհետ կորած քաղաքացիների տարբեր ժամերին հրապարակված ցանկերը:
«Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ, 7-րդ զոհին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- այսօր ժամը 14.00-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում լրագրողներին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Թե՛ մարդկային ռեսուրսը, թե՛ տեխնիկան ամբողջությամբ թարմացրեցինք, ներկա պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները»,- այսօր ժամը 12։30-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։