«Պատերազմի ցանկացած ելքի պարագայում ԹՐԻՓՓ-ը կորցնում է իր ակտուալությունը, և եթե նույնիսկ չչեղարկվի, առնվազն որպես փաստաթուղթ՝ լուրջ խմբագրման կարիք է ունենալու։ Սպիտակ տան կողմից այն առաջնահերթություն չի համարվելու։ Սա Փաշինյանն էլ է գիտակցում։ Եթե չգիտակցեր, նախընտրական այս փուլում Պուտինից հանդիպում չէր խնդրի։ Նա շատ լավ հասկանում է, որ անկախ նրանից՝ ինչ է խոսում, իր բոլոր փուչիկները, այդ թվում՝ գլխավորը՝ խաղաղությունը, պայթել են։ Հիմա էլ փորձում է Պուտինի հետ հանդիպումով մի նոր լեգենդ հյուսել, բայց դա էլ իր մոտ առանձնապես չստացվեց»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
Պետական պարտքն ավելի քան կրկնապատկած ՔՊ-ական վարչախումբը որոշել է հիմա էլ պարտքի աննախադեպ աճն այլ կերպ վաճառել ժողովրդին։ Մինչև վերջերս պարտքի ահռելի ավելացումն արդարացնում էին նրանով, որ պարտք են վերցրել տնտեսություն զարգացնելու համար։ Տեսան՝ չի ստացվում, ժողովուրդը չի հավատում իրենց զարգացրած տնտեսությանը, չի տեսնում դրա արդյունքները, հիմա էլ փորձում են պարտքի ավելացումը շահարկել զգայական թեմաներով։
Քանի դեռ նախկինում տրամադրված շինթույլտվությունների համար Երևանում գործում է եկամտային հարկի վերադարձը, շինարարությունը 1-2 տարի էլ կարող է աճել։ Հետոն արդեն տխուր է լինելու՝ ինչպես շինարարության, այնպես էլ՝ հատկապես շինանյութերի արտադրության ոլորտի համար։
Պաշտոնական վիճակագրությունը վերջին ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի արագացում է արձանագրում։ Սակայն այդ աճերն իրական զարգացումների հետ կապ չունեն։
Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է համոզված լինել, որ մի գեղեցիկ օր էլ չի պարզվի, որ նման մսխումների սխեմա տեղի է ունեցել նաև Ավինյանի ու ՔՊ-ականների կողմից ղեկավարվող Երևանի քաղաքապետարանում։ Գուցե «Աջափնյակ» մետրոյի կայարանն էլ ԱՆԻՖ-ի պես հերթական մի փուչիկն է, որը հանրությանը ներկայացվել է գրավիչ լուսանկարներով, բայց իրականում կիրառվելու է բյուջեի գումարները սեփական գրպանը դնելու նպատակով։ Փաշինյանի՝ «արդար Հայաստանի մոդել» կառուցելու խոստումները վերացական գաղափարներ են, որոնց վկայությունն իր իսկ կուսակցականների գործունեությունն է։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Տնտեսությունների վիճակի, հեռանկարների գնահատման համար տնտեսագետներն օգտագործում են «տնտեսական աճի որակ» հասկացությունը։ Դրանով ցույց է տրվում տնտեսական աճի, տնտեսական ակտիվության կառուցվածքը՝ այն իմաստով, թե ինչ տեսակարար կշիռ ունեն դրանցում գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա հիմնված ոլորտներն ու ճյուղերը, որքանով է տնտեսությունն իրական նոր արժեք ստեղծում, և հակառակը՝ ինչ տեսակարար կշիռ ունեն ավելի մակերեսային, հիմնարար բնույթ չունեցող ոլորտներն ու ճյուղերը։
Փաշինյանի ստրասբուրգյան ելույթն իր նպատակներին հասնելու համար փայլուն էր. դժվար էր ավելի շռնդալից կերպով տրորել սեփական ժողովրդի շահերը, անցնել զոհերի շիրիմների վրայով, գեոպոլիտիկ վտանգավոր շպագատներ նստել և արյուն տենչող ժամանակակից քաոսում զոհասեղանին կրկին դնել հայի կյանքն ու պատիվը:
Ելույթի համար գրանցված՝ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը շեղվելով հարցից՝ նշեց. «Ինձ փոխանցել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակազմից փորձում հեռացնել փուչիկ վաճառող երիտասարդին՝ Արմենին, որը նաև երրորդ կարգի հաշմանդամ է: Քաշքշոց է տեղի ունեցել, և պայթեցրել են Արմենի ապրանքը, որը վաճառում էր: Իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ Արմենը չի դիմել՝ շրջիկ առևտրով զբաղվելու համար, որովհետև սահմանված վայրերը փուչիկ վաճառելու համար անիմաստ են, քանի որ այնտեղ երեխաներ չեն լինում»: