Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են հինգ տարի առաջ ավարտված 44-օրյա պատերազմի մի շարք կասկածելի հանգամանքների, դրա ռազմաքաղաքական ղեկավարմանը, չհիմնավորված հրամաններին, անկազմակերպ և փնթի համալրմանը, այդ ամենի հետևանքով՝ հայոց զինական ուժի պարտությանն ու դրան հաջորդած դիվանագիտական անձնատվությանը։
Աշխարհը` Մերձավոր Արևելքը, Սիրիան, մասնավորապես Հալեպը, պատերազմի մեջ է, այսօր հայտնի դարձավ, որ դիպուկահարի կրակոցից նաև հայ համայնքի ներկայացուցիչ մեր հայրենակիցն է զոհվել, Վրաստանում արտաքին ուժերի միջամտությամբ ներքաղաքական լարված իրավիճակ է, Հարավային Կովկասը հնարավոր բռնկումների շեմին է, ամեն օր պատերազմի, նոր ագրեսիայի, տնտեսական-սոցիալական ճգնաժամի մեջ ապրող Հայաստանի դե ֆակտող ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը ՀՀ հպարտ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին չտեսի պես կյանք է վայելում: