«Կրակոցներ համայնքի ուղղությամբ շատ են եղել, բայց կոնկրետ սնարյադները վնաս են հասցրել Քարաշենին ու Վաղատուրին՝ առաջինում մեկն է ընկել, իսկ Վաղատուրում՝ 13 -ը։ Ամբողջությամբ վնասվել է Քարաշենի հանդիսությունների սրահը, որը պիտանի չէ օգտագործման, վնասվել է նաև վարչական շենքը։ Վաղատուրում հիմնականում տանիքներն ու պատուհաններն են վնասվել։ Վնասվել էր գազատարն ու էլեկտրասյուները, բայց դա անմիջապես վերանորոգել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ղուլունցը։
«Ամենաշատը վնասներ կրել են Վերիշենը, Վաղատուրը, Ակները, վնասները չափելի էլ չեն, գյուղ կա, որ մի բան է ամբողջությամբ վնասվել, գյուղ էլ կա, որ հինգ բան է վնասվել մասամբ։ Բայց Գորիսի տարածաշրջանում հիմնական տուժած գյուղերն են, նաև Տեղ համայնքում»,- նշեց Նարե Ղազարյանը։