168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ճանապարհի կառուցման համար Տեղ-Կոռնիձոր հատվածում աշխատում է երեք շինարարական կազմակերպություն, և ինքը, որպես համայնքի ղեկավար, հաճախ է գնում և հետևում շինաշխատանքներին։
168.am-ը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է գյուղում, բնակիչներն ինչո՞ւ են խոչընդոտում Դավիթ Դավթյանի ընտանիքին պատկանող ընկերության աշխատանքին։