Տավուշում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի համատեղ իրականացրած սահմանազատումը որոշ տարածքներում արդեն ավարտված է, սահմանի երկու կողմում տեղադրված սահմանային սյուների մոտ կանգնած են երկու երկրների սահմանապահները, ինչ մասին ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, ըստ այդմ՝ պետք է զինվորները հանգստանան, և նրանց պետք է փոխարինեն սահմանապահները։
«Մենք սիրում ենք մեր հույսն ուրիշների վրա դնել, ուրիշներն անեն, մենք վայելենք։ Կամ սպասում ենք, որ ուրիշն անի, չստացվի, հետո ասեն՝ նա՞ է մեղավորը։ Նայեք այսօր գործող իշխանությունների վարքագիծը, մշտապես մեղավորներ է փնտրում, դա ամենահեշտ տարբերակն է»,- ընդգծեց նա։
Ռուս խաղաղապահների մի մասն Արցախում է, թեպետ հնարավոր չէ թիվ ճշտել, կարելի է ենթադրել, որ ինչ-որ նպատակներ կան, գուցե նաև նպատակն Արցախի հայերի վերադարձն է, հասկանալի է, որ հիմա իրավիճակն այլ է, քան 2020 թվականին էր։ Բնական է, որ խաղաղապահի այնտեղ լինելը կամ օդում տված երաշխիքը չի կարող բավարար լինել արցախահայերի վերադարձի համար։ Սա է պատճառը, որ մենք արդեն եղել ենք ՀՀ երեք մարզերում՝ Սյունիքում, Կոտայքում և Շիրակում, հանդիպել արցախահայերի հետ, քննարկել, թե ինչ պայմաններով է այսօր արցախցին պատրաստ վերադառնալ իր բնօրրանը։