«Նորից եմ կրկնում՝ Վենսը չի եկել որևէ բան քննարկելու, այդ ամենն արդեն քննարկված, արված է վաղուց, և երբ Ադրբեջանին հանձնեցին Արցախն այդ տարօրինակ պատերազմի միջոցով, ռուսներն էլ տեսան, որ տարօրինակ պատերազմ է, զորք մտցրեցին ու կանգնեցրեցին, բայց այդ պատերազմն ահավոր մի երևույթ էր, այսինքն՝ նախօրոք ծրագրած՝ ինչպես հանգիստ հանձնել ամբողջ Արցախը, և հանձնեցին՝ ինչպես նվազեցնել դիմակայությունն Ադրբեջանին, ինչպես զորքերը դասավորել այնպես, ռազմավարական կամ տակտիկական տեղաշարժեր անել, որ մարդիկ հանգիստ, զբոսնելով եկան, մտան Շուշի»։
Ադրբեջանն ընտրվել է որպես տարածք՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ սկսելու նպատակով։ Այսպիսի կարծիք հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների և Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իրանին հարված հասցնելու հնարավորության մասին։