Թուրքիան և Հայաստանը պայմանավորվել են ուղիղ երկկողմ ցամաքային առևտուր սկսել, օրերս տեղեկացրել է թուրքական T24 հեռուստաալիքը: Իսկ Al Monitor պարբերականի տեղեկություններով՝ Անկարան և Երևանը պայմանավորվածություն են ձեռք բերել ցամաքային ուղիղ առևտուր սկսելու վերաբերյալ։ Այդ քայլն արվում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերի ակտիվացման խորապատկերին՝ «Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ղեկավարությամբ ավելի լայն տարածաշրջանային խաղաղ նախաձեռնությունների […]
ԱՄՆ-ը Կովկասում սկսել է նոր ծրագիր ներդնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության դեմ, գրում է Թուրքիայում լույս տեսնող Medya Günlüğü-ն: Սակայն հաջողության հասնելու շանսերը մեծ չեն, կարծում է հոդվածի հեղինակը։ Նահանգները չեն կարող միաժամանակ ստանալ Ադրբեջանն ու Հայաստանը և չկորցնել Թուրքիան։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան և Բաքու այցերը, հայաստանյան տնտեսության մեջ խոշորածավալ ներդրումներ անելու մասին նրա կեղծ պնդումները, իրականում՝ Հայաստանը միջուկային փորձադաշտի վերածելու և էներգետիկ համակարգը կազմալուծելու նպատակադրումը։
ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսելով ԱՄՆ փոխնախագհ Վենսի հայստանյան այցի և այդ համատեքստում գերիների խնդրի մասին, նշեց, որ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց թեման ակտիվացնելու և խնդիրը Հայաստան-Ադրբեջան գործընթացքում քննարկման առարկա դարձնելու համատեքստում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Բաքվում հայ գերիների վերաբերյալ կեղծ դատավճիռների պայմաններում ստեղծել են մի իրավիճակ, որտեղ դարակում ունեն դրված փաստաթղթեր, որոնք ցանկացած պահի Հայաստանի հետ հարաբերությունների ցանկացած զարգացման ժամանակահատվածում՝ կարող են աշխատել Հայաստանի դեմ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստանում է։ Նրա գալու առիթով այս պահին բողոքի ակցիա է ընթանում Բաղրամյան պողոտայում՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։