Տարբեր տարիքի անձինք կարող են ունենալ այս հիվանդությունը, բայց ռիսկի խմբում 65 տարեկանից բարձր մեծահասակներն են։ Փոքր երեխաները ևս ռիսկի խմբում են, քանի որ ունեն թույլ իմուն համակարգի պատասխան։ Հատկապես դեմքի քամին կարող է ունենալ նաև երիտասարդ, առողջ մարդը, ընդ որում, դրան երբեմն կարող է նախորդել ֆարինգիտը, բկանցքում որևէ խնդիր, որտեղ ևս ստրեպտոկոկերը լինում են և հեշտությամբ կարող են թափանցել դեմքի մաշկ ու առաջացնել կարմիր քամի։
Ռադիոհաճախային և բիոսոսնձի կիրառմամբ կատարվող երակային վիրահատությունները, ինչպես նաև զարկերակների բալոնային դիլատացիան և ստենտավորումները ևս կատարվում են ՀՀ-ում և կրկին այս եղանակների ներդրողները մեր հանրապետությունում հանդիսանում են Վլ․ Ավագյանի․ անվ ԲԿ-ի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի մասնագետները։
Անոթային վիրաբուժության, ինչպես նաև սրտային վիրաբուժության, սրտաբանության և նյարդաբանության մեջ հակախոլեստերինային դեղորայքն անկյունաքարային է։ Շատ հիվանդներ հետազոտությունից հետո տեսնելով, որ թվերը նորմալ են, կարծում են, որ պետք չէ խմել հակախոլեստերինային կամ արյունը ջրիկացնող դեղորայք, սակայն շատ դեպքերում այդ դեղորայքը պարտադիր է և ամբողջ կյանքի համար է։
Երբ խնդիրներին ավելանում է այտուցը և նկատելի են երակային հանգույցները, և երբ դուպլեքս հետազոտության արդյունքում հայտնաբերում ենք, որ ցողունները և փականներն անբավարար են, բուժման միակ ու արդյունավետ եղանակը վիրահատական բուժումն է։