ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՈՆՑ ԱՊՐԵՍ, ՄԵՐ ԴՈՒՇՄԱՆՆ ԵՆ. ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԴԱՏԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԱՐԴԵՆԻՍՆ ԻՐ ԳՅՈՒՂԵՐՈՎ. ՀԱՐՑՈՒՄ
«Ինքս՝ որպես շարքային քաղաքացի, մասնակցել եմ բոլոր պիկետներին, շարժումներին, եթե նոր շարժում ձևավորվի՝ կրկին մասնակցելու եմ։ Կան ավելի տեղեկացված մարդիկ, որոնք ունեն լծակ, անցած ճանապարհ ու ավելի լավ գնահատում են, թե երբ է գալու փողոց դուրս գալու պահը։ Կարծում եմ՝ ընդդիմությունն այդ պատմական շանսն իր ձեռքից բաց չի թողնելու։ Դուրս կգանք փողոց ու սրանց հարցերը կլուծվի՝ ինչ ճանապարհով էլ լինի։