«Ես, լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, ընդդիմադիր դաշտի հետ իմ շփումները, իմ քաղաքական հայացքները երբեք չեմ տարել քաղաքապետարան, որովհետև հասկանում էի՝ Վանաձորի քաղաքապետարանն այդ վայրը չէ, այլապես վայր կդնեի մանդատս, դուրս կգայի փողոց՝ պայքարի: Իսկ ինձ ասում էին՝ չառաջադրվես: Ինչո՞ւ չառաջադրվեմ, ես լավ քաղաքապետ եմ եղել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղբանտարկյալ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով իր հետ կապված քրեական վարույթին ու կալանավորմանը:
Երեկ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը և, սովորության համաձայն, բոցաշունչ ելույթ է ունեցել Տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) համակարգի կարևորության ու դրա կայացման գործում իր իշխանության հետևողականության մասին:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվում է Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը: