#ՀԻՄԱ. ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվում է Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:
Մամիկոն Ասլանյանը, ով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, 2 տարի 7 ամիս կալանքը կրելուց հետո նախորդ դատական նիստին ազատ արձակվեց 10 միլիոն դրամ գրավով:
Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց համայնքային ընտրություններում իր գլխավորած դաշինքի հաղթանակից օրեր անց: Վերջինիս մեղադրանք է առաջադրված պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։
Դատական նիստի մեկնարկին, երբ պետք է որոշվեր ԶԼՄ-ների կողմից այն տեսանկարահանելու թույլտվություն տալու հարցը, դատախազը դեմ արտահայտվեց դրան: Սակայն դատավորին հանրային մեղադրողի փաստարկները հիմնավոր չթվացին, և վերջինս թույլատրեց տեսանկարահանել նիստը:
Նիստի մեկնարկից քիչ անց հայտարարվեց ընդմիջում. Փակ ռեժիմով ձայնագրություն պետք է լսեին:
Մանրամասները՝ տեսանյութում: