Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել է իր վստահորդի հետ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված «առանձնահատկություններից»:
«Մինչև Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը, մեր գործով բավականին տևական ժամանակ նիստերը հետաձգվում էին դատախազության միջնորդությամբ, ինչպես նաև մեր տարբեր գրություններով, միջնորդություններով, որով խնդրում էինք վերահաշվարկ կատարել, և դատախազությունն էլ ընդունում էր դրա անհրաժեշտությունը: Անգամ դատարանում հայտարարում էին՝ հնարավոր է հայցից հրաժարում լինի, բայց դա տեղի չունեցավ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործով դատարանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը:
Դատախազության քայլերը կախված են մեկ կենտրոնի որոշումից. հայցից պետք է հրաժարվեն. Վահագն Դալլաքյան
«Մի քանի դատական նիստեր հետաձգվել էին այդ պատճառաբանությամբ: Դատախազությունն ասում էր, որ աշխատում են վերահաշվարկի ուղղությամբ, ու շատ հնարավոր է, որ հայցի առարկայի փոփոխություն կատարվի»,- ասաց Վահագն Դալլաքյանը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։
2020թ. փետրվարի 8-ին լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ արդեն մոտ 20 տարի գործող ծաղկի մանրամեծածախ շուկային։ Նշվում էր, որ շուկայի տարածքը գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հաշվեկշռում, սակայն լրատվամիջոցին ՀՖՖ-ն չի տրամադրել այն վարձակալողի հետ վարձակալության պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ առանց երկրորդ կողմի համաձայնության՝ իրենք չեն կարող պայմանագրի պատճենը տրամադրել երրորդ կողմին: