Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այսօր Եռաբլուրում վրդովվել է լրագրողների այն հարցից, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարում է Ադրբեջան, արդյո՞ք ինքը հաշտ է այս իրողության հետ, ինչին Արամ Սարգսյանը, ափերից դուրս գալով՝ լրագրողին պատասխանել է՝ «սուտ եք ասում»: Այնուհետև հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, թե հարմար պահ չէ, Եռաբլուրում, այն էլ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, քաղաքական հարցազրույցներ չի տալիս, սակայն չի խորշել լրագրողներին մեղադրել իրեն «փողով» հարցեր տալու մեջ:
«Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ազգին հաղթել արտաքին ներգործությամբ, ուղիղ թշնամական գործունեությամբ անհնար է լինում կամ շատ բարդ: Տարբեր ժամանակներում տարբեր եղանակներով հայ ազգի վրա ներազդել հնարավոր է լինում ներսից: Այդպիսի օրինակ էր Հոկտեմբերի 27-ը, և նաև վերջին նորագույն պատմությունը ցույց տվեց, որ Արցախի հանձնումը, ՀՀ անվտանգային երաշխիքների թուլացումը մեր հակառակորդների համար հեշտ եղավ ապահովել՝ ներսից թուլացնելով երկիրը»։
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը պատահական չի համարում, որ Արցախում դիվերսիան տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: