Սուրբ Մկրտությունը Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից է: Այն մարդու հոգևոր կյանքի սկիզբն է՝ Եկեղեցուն անդամագրվելու և քրիստոնյա դառնալու հիմնական պայմանը: Սուրբ Երրորդության անունով ջրի մեջ երիցս ընկղմամբ մկրտվողը մաքրվում է ադամական և մինչև այդ գործած մեղքերից՝ դառնալով քրիստոնյա ու Եկեղեցու անդամ: Չափահաս տարիքում մկրտվելու դեպքում՝ կարևոր է խորհրդին գիտակցաբար ու պատրաստված մոտենալը:
Իսկ ինչո՞ւ չի կարելի: Ի՞նչ մեղք ունեն խեղճ երեխաները: Այն փաստը, որ քաղաքացիական ամուսնություն ունեցող մարդիկ ուզում են մկրտել իրենց երեխաներին, վկայում է այն մասին, որ նրանց ներսում ինչ-որ (բարի) բան կա, որ այդ մարդիկ լիովին անտարբեր չեն: Հավանաբար այդ մարդիկ ինչ-որ տեղ և ինչ-որ բանում խճճվել են: Եթե ինչ-որ մեկն ուզում է օգնել նրանց, ապա նախ պետք է պարզել, թե ինչու նրանք եկեղեցում չեն պսակադրվել, այնուհետև՝ ինչու են ուզում մկրտել իրենց երեխաներին: