«Ճրագալույցի պատարագը սկսվում է հունվարի 5-ին, 16:30-17:00-ի մոտակայքում, երբ Սուրբծննդյան ավետիսն է տրվում: Երբ մոգերը տեսան աստղը և իմացան, որ Փրկիչը ծնվել է, բայց դեռ Նրան չտեսան, այս խորհրդով կատարվում է Ճրագալույցի պատարագը, որի ժամանակ հավատացյալները նախ մասնակցում են Պատարագին, որովհետև երբ երկրագնդի վրա մի իրողություն կա, երբ երկինքը բացված է, և Աստծո հետ ես շփվում, դա Պատարագն է: Պատարագին մասնակցելով՝ ամեն մեկը Ծննդյան լույսն է տանում իր տուն, իր տան մեջ ունենալով Սուրբ ծննդի լույսը»:
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի կարծիքով՝ Ամենայն հայության Հովվապետի խոսքը եթեր չտալը ոչ մի բացասական հետևանք չի բերի Եկեղեցու համար, այլ գուցե բացասաբար անդրադառնա հենց Հանրային հեռուստաընկերության վրա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնագահ Լևոն Զուրաբյանն է։
Օրիոնին կճանաչես գոտուց՝ երեք վառ աստղ՝ Ալնիտակ, Ալնիլամ, Մինտակա՝ մի կողմով դեպի Սիրիուս, մյուսով՝ Ալդեբարան, և անվանումներն այնքան հրաշալի են, իսկը շքեղ ծաղիկների համար։ Իսկ վերևից Բետելգեյզեն է, ներքևից՝ Ռիգելը, և երանելի է նա, ով դեռ կարողանում է ուրախանալ բառերով ու ծաղկաբույլերով, որովհետև Օրիոնը համարյա սուրբ համաստեղություն է, չէ որ նրա մասին խոսվում է Աստվածաշնչում՝ Հոբի ու Ամոսի գրքերում։
168.am-ի հետ զրույցում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը նշեց, որ Սուրբ ծննդյան տոնն Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է՝ Հիսուս Քրիստոսի ծնունդով են պայմանավորված տնօրինական բոլոր գործողությունները։
«Ես իմ համար կորցրած որևէ բան չեմ համարում, որովհետև այն գենը, հողը, ջուրը, այն սրբությունները, Աստծո նախախնամությունները, որոնք գտնվում են Արցախ աշխարհում, և վերջապես Գրիգոր Լուսավորիչն ու Մեսրոպ Մաշտոցն են այնտեղ գործել։ Այդ ամենը չպետք է կորչի, նրանց բարեխոսությունը պետք է խնդրենք, որպեսզի այդ ամենը վերադառնա»,- նշեց քահանան։
Այս օրերին, գուցե հենց այս պահին կառավարության շենքի բազմաթիվ աշխատասենյակներից մեկում Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, հնարավոր է՝ գրագիրների օգնությամբ, գրում է իր ամանորյա ուղերձը։ Դա հեշտ լուծելի խնդիր չէ անգամ հարյուրավոր տեքստեր գրած ու հազարավոր խորամանկություններ հեղինակած Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև նա պետք է փորձի հազարամյակների կտրվածքով հայ ժողովրդի կրած մեծագույն աղետի՝ Արցախի կորստի տարին ներկայացնել՝ որպես ձեռքբերումների տարի։ Իսկ դա բարդ խնդիր է անգամ մեծ մանիպուլյատորի համար։