«Անցյալ դարից սկսած Թուրքիան նպատակ է հետապնդել գրավելու Հալեպ քաղաքը և այսօր պատեհ առիթը բաց չի թողել իր զորամիավորումներով մասնակից լինելու քաղաքի գրավմանը։ Հալեպը Սիրիայի ամենակարևոր քաղաքն է, ավելի կարևոր, քան մայրաքաղաք Դամասկոսը։ Հալեպի գրավումով շատ բաներ կարող են փոխվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նուբար Չալըմյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է այս ամենն օգտագործվի՝ Իրանին պատերազմի մեջ ներքաշելու համար, Մհեր Աբրահամյանը պատասխանեց, որ վերջին տարիներին Իրանը մշտապես գտնվում է պատերազմին պատրաստ վիճակում և հաշվի առնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունները և առհասարակ Իրանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը, ամեն խողովակներով փորձում են Իրանին ներքաշել պատերազմի մեջ։