«Սիներջի» ընկերության աղմկահարույց գործով Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի կալանավորման հետ կապված աղմուկը նոր զարգացում ունի:
Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ըստ էության պատգամավորների կողմից եղել է առաջարկ, նաև հանրային ազդակներ, որպեսզի օրերս կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրենի և աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար ներկայացնեն միջնորդություն։