Համեմատեք՝ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» առաջ և հիմա նրանց հնարավորություններն ու ֆինանսական, գույքային կարողությունները. անզեն աչքով էլ կտեսնեք նրանց փոխակերպումները՝ թանկարժեք ավտոմեքենաները, ամառանոցներն ու բնակարանները, թանկարժեք վոյաժները, ցոփ ու շվայտ կյանքը, միլիոնավոր պարգևավճարները, թանկարժեք հագուկապը, ընտանիքի անդամների, բարեկամների պաշտոնները, բիզնեսները, տենդերները…
«Կառավարության վերջին նիստին ամեն ինչ գցեց ռուսի գրպանը: Բա, որ ամեն ինչ ռուսը պետք է անի, դու ինչացո՞ւ ես, պարգևավճար ինչո՞ւ եք ստանում, հեն է՝ Պուտինին կտան այդ պարգևավճարները: Ամեն ինչ գցեց ռուսի գրպանը, ասաց՝ պարոն Ալիև, պարոն Էրդողան, ճամփեքը բաց են, ձեր ցավը տանեմ: Իսկ ամենավտանգավորը, որ ասաց՝ եթե Ադրբեջանը և ռուս խաղաղապահները կպայմանավորվեն, որ չեն կրակի, Արցախի ՊԲ-ն սահմանների պաշտպանություն չի իրականացնի: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է: Էլիտային վարկաբեկեցին, ինչ ասես՝ ասացին, հիմա էլ բանակը զինաթափում են, ազգն էլ ծափահարում է, հրավառություն է անում: Վերջ»: