«Այսօր նա արդեն ահաբեկում է բոլորիս: Խոսքի ազատությունը մեր երկրում տոտալ սահմանափակվել է: Իր լկտիությունն ու լպիրշությունն արդեն հասել է այն չափերի, որ այլևս ինքը չի էլ ամաչում և նույնիսկ այդ ամենի տակ կեղծ օրենք էլ չի դնում, ասում է՝ ես այսպես եմ ուզում, այսպես եմ անում: Բայց այս բարձիթողի վիճակի պատճառը նաև մենք ենք, որ թույլ ենք տալիս այս սարսափելի հանցագործությունները կատարի մեր գլխին»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
Վաղը սեպտեմբերի 27-ն է. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ պատրաստ չէ: Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանի երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է որոշել 2020 թվականի պատերազմի վերաբերյալ բացահայտումների շարք սկսել: