Նիկոլ Փաշինյանը «քարտ-բլանշ» է ստացել Եվրամիությունից՝ ընտրություններին ընդառաջ Հայաստանում գործելու՝ ինչպես ուզում է։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով «արտաքին միջամտության» դեմ պայքարում Հայաստանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու մասին Եվրամիության հայտարարությունը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի ճարտարագետ, հանրային գործիչ Հրաչյա Խաչատրյանն են։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի համոզմամբ՝ խոստացված խաղաղության դարաշրջանում մենք շարունակում ենք ունենալ՝ ինչպես մարտական, այնպես էլ՝ ոչ մարտական զոհեր, հետևապես, անիմաստ է խոսել խաղաղության հնարավոր դարաշրջանի մասին, որովհետև, պատերազմից հետո Ադրբեջանը ցանկանում է տիրանալ, Արցախից բացի, նաև Հայաստանի տարածքներին։