«Համայնքային բոլոր այն հատվածները, որտեղ խոշոր համայնքային հողեր ունենք այս պահի դրությամբ՝ մենք դիտարկում ենք կանաչապատման նոր գոտիներ, անտառներ տնկելու համար: Նորքի լանջին հայտնաբերել ենք 9 հեկտար, որը դառնալու է կանաչապատ գոտի: «Երևան պարկ»-ի հատվածում 157 հեկտարը՝ նույնպես: Այնտեղ ունենք կանաչապատման մեծ ծրագիր: Ունենք ծրագիր՝ Կենդանաբանական այգին տեղափոխելու, նոր ֆորմատով կենդանիներին ավելի լավ պայմաններում պահելու համար»: