Եթե «Մեծ Թուրան» ծրագրի բրիտանական ճարտարապետները Բաքվի բռնապետ Ալիևին ստիպեն արկածախնդրության գնալ Իրանի կամ Ռուսաստանի դեմ, Ալիևը գին է ուզելու դրա դիմաց, և այդ գինը Հայաստանն է։ Խոսելով նոր պատերազմի սպառնալիքի մասին՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե չի պնդում, թեև նաև չի բացառում Հայաստանի դեմ ադրբեջանական նոր ագրեսիան, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվելն առաջին հերթին մահակ է Հայաստանի Հանրապետության գլխին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման նպատակով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն է։
«Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրեր, եթե դիտարկեր, որ այն իր անվտանգային համակարգի համար կարևոր է։ Եթե Ադրբեջանը տեսնի, որ Հայաստանը Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները մերձեցնում է, որ ռազմաքաղաքական տարածաշրջանային նոր դաշինք է ձևավորվել, որ մենք սինխրոնիզացնում ենք մեր բանակները՝ շահագրգռված կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը»:
«Խաղաղության ցանկացած պայմանագիր անխուսափելիորեն բերելու է Արցախի եթե ոչ՝ ամբողջական, ապա՝ էական հայաթափման»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցին, ներկայիս փուլում ԱՄՆ հետաքրքրությանը Հարավային Կովկասի ու Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Արցախյան հիմնահարցին, Խաղաղության համաձայնագրին ու Արցախի կարգավիճակի հարցին: