Այսօր ԱԺ տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ հետաքրքրվելով՝ կարո՞ղ է Արմավիրում վարունգ ու լոլիկ աճեցնող, բազմաթիվ ջերմոցներ ունեցող գյուղատնտեսին հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ է նրան սպասվում հայ-թուրքական սահմանի բացումից հետո։
ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը քիչ առաջ մոտեցավ Զվարթնոց համայնքում բողոքի ակցիա իրականացնող ծաղկեգործներին։
«Մեկ շաբաթ է՝ արդեն 38-40 աստիճան շոգին ամեն օր հսկայական վնասներ ենք կրում։ Չգիտեմ՝ գյուղնախարար է, ով է, ամեն օր խնդրում ենք, բողոքի ակցիաներ ենք անում, որ գան՝ մեր հարցերին պատասխան տան։ Խաբում ասում են՝ հիվանդություն է, բայց չի կարա ամբողջ Հայաստանում լինի»,-ծաղկեգործների և ծաղկավաճառների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ջերմոցատեր Բագրատ Մարուքյանը՝ նշելով, որ ծաղկեգործությամբ զբաղվում է 2015թ․ և առաջին անգամ է նման խնդրի առաջ կանգնել։