Մի վանական ամուսնացած որդի ուներ և ստեպ-ստեպ գնում էր նրա մոտ: Վանահայրն ասաց. «Գյուղ մի՛ գնա, եթե ոչ` սատանան կգտնի քեզ»: Ծերն ասաց. «Գրքին հմուտ եմ և ծեր եմ, որդուս մոտ եմ գնում միայն»:
Ոմն ծեր խնդրում էր Աստծուց, որ ինքը հասնի Իսահակի չափին, և լսեց. «Չես կարող հասնել. լո՛ւռ կաց»: Իսկ հետո ասաց. «Հասցրո՛ւ ինձ Հոբի չափին, և պատրաստ եմ կռվել դևերի դեմ», բայց չասաց՝ «Քո զորությամբ, Տե՛ր»: