Բաժիններ՝

Օգտակար խրատներ` պոռնկությունից զգուշանալու մասին

Մի վանական ամուսնացած որդի ուներ և ստեպ-­ստեպ գնում էր նրա մոտ: Վանահայրն ասաց. «Գյուղ մի՛ գնա, եթե ոչ` սատանան կգտնի քեզ»: Ծերն ասաց. «Գրքին հմուտ եմ և ծեր եմ, որդուս մոտ եմ գնում միայն»:

Վանահայրն ասաց. «Դու ծեր չես և ոչ էլ՝ Գրքին ավելի հմուտ, քան սատանան»:

Եվ երբ վանականը չանսաց, բերեց նրան եղբայրների առջև և ասաց. «Ձեր վկայությամբ անպարտ եմ ես այս ծերի արյունից: Եթե կամենա նշխար վերցնել, չեմ արգելի, սակայն Աստծո առջև պատասխանատու չեմ սրա համար, քանզի վկա չեմ սրա գործերին»:

Մի օր ծերը, գնալով տուն, հարսին մենակ գտավ, ցանկացավ նրան և ասաց. «Եղի՛ր ինձ հետ»:

Կարդացեք նաև

Հարսն ասաց. «Աստծուց երկյուղի՛ր և կարգիդ նայի՛ր, չկա ավելի չար բան, քան այն, ինչ ասում ես: Խաչի՛ր զգայարաններդ և հեռացրո՛ւ սատանային»:

Եվ երբ չենթարկվեց ծերին, սա սրով սպանեց հարսին և ինքն էլ կուրացավ: Եկան դրացիները և տեսան կատարվածը:

Ծերն ասաց. «Վա՜յ ինձ, հանուն պոռնկության սպանեցի որդուս և ինքս կուրացա»:

Տարան նրան իշխանի մոտ, սաստիկ տանջեցին և բանտ գցեցին:

Լուրը հասավ վանք. վանահայրը եկավ և վանք տարավ ծերին, իսկ սուրբ հարսին մեծ պատվով թաղեցին իրենց գերեզմանում: Ե

վ տեսիլքի մեջ ասացին վանահորը. «Երբ չար խորհրդով նեղվի եղբայրներից մեկը, ուղարկի՛ր նրան Քրիստոսի աղախնի գերեզմանին, այնտեղ թո՛ղ աղոթի և կառողջանա»:

Եվ այդպես էլ անում էին. և մեծ ուրախություն եղավ: Ծերը երկու տարի ապաշխարելով` մեծաջան ճգնությամբ և արտասուքներով լվաց իր մեղքը:

Եվ աղջիկը երևալով վանահոր տեսիլքում՝ ասաց. «Ասա՛ ծերին, թե` մի՛ տրտմիր, Աստված հաշտվեց քեզ հետ, որովհետև ես աղաչեցի նրան»:

Եվ դրանից հետո վանահայրը ոչ մի կրոնավորի չէր թողնում որևէ տեղ  գնալ:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս