«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Նրանք, ովքեր Սյունիքով գնում են Իրան, գիտեն՝ ինչ իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ թուրքերին է նվիրվել Գորիս-Կապան ավտոճանապարհը: Եթե նախկինում այդ հատվածում երկու բնակավայրի միջև հեռավորությունը 10-20 րոպեի ճանապարհ էր, հիմա՝ 1.5-2 ժամ է: Ընդ որում, այդ 1.5 ժամ տևող ճանապարհը շատ տեղերում լիարժեք վերահսկելի է ադրբեջանական կողմի համար: Հիշեք՝ ինչ եղավ Արցախի հետ: Նույնը կատարվելու է Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը։
Տավուշում՝ ամենաամրացված հատվածում, Ալիևը պահանջում է սահման փոխել, բնականաբար՝ բարելավելով սեփական դիրքերը և նոր հիմնարար խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։