«Այսօր տեսնում ենք մի իրավիճակ, երբ տարածաշրջանը տրաքում է, երբ Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի 3 լրջագույն միջուկային օբյեկտների։ Մեր տարածաշրջանը կանգնած է Չեռնոբիլ դառնալուց 5 րոպե պակաս, ու մենք ստիպված ենք այս երթով, եկեղեցական այս կարևորագույն տոնին քայլել դեպի Մայր Աթոռ՝ մեր սատարումը հայտնելու Առաքելական եկեղեցուն»,- դեպի Մայր տաճար կատարած երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։