ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ական վերնախավի սկսած քաղաքական արշավը պատին է դեմ առել։ Իրենց կարճ խելքով, կարծում էին, թե հապճեպ օրենքները փոխելով՝ հեշտ ու հանգիստ կարող են ժամանակավոր կառավարիչ նշանակել ու տիրանալ ընկերության կառավարմանը, հետագայում էլ պետականացնել սեփականատիրոջ ունեցվածքը։
«Օրինակ՝ այդ ո՞վ է որոշել, որ քաղաքացին տարեկան բժշկական ապահովագրության համար պետք է վճարի 160.000 կամ, ըստ Ավանեսյանի՝ ընդհուպ մինչև 200.000 դրամ, որ այդ հիմնադրամն իր բժշկական ապահովագրության հարցերը կարգավորի։ Ո՞վ է այդ թվային հաշվարկն արել, իսկ գուցե դրանից ավելի քի՞չ կամ ավելի շա՞տ է պետք վճարել»,- ասաց Պողոսյանը։
Կոռուպցիայի բացահայտում սովորաբար տեղի է ունենում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Կոռուպցիոն դրսևորումներ ամեն տեղ էլ կարող են լինել, այլ բան, թե տվյալ պահին որքանով են իշխանությունները շահագրգռված դրանք գաղտնազերծել ու հրապարակայնացնել։
«Ես վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են և ընթացքում էլ խստագույնս մոնիտորինգ իրականացվելու է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկվանից շրջանառվող մտահոգություններին, թե Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով կարող են առողջական խնդիրներ առաջանալ: