Չտարակուսե՛նք մեր Փրկչի խոսքերի վրա, հավա՛տք ունենանք առ Աստված. «Հավատ ունեցեք Աստծո հանդեպ» (հմմտ. Մրկ. ԺԱ 22): Հավատացե՛ք, որ որոմը իրապես պիտի ոչնչանա, բայց Աստծո՛ւն թողեք այն ոչնչացնելու հոգսը: Այն որոմ կարծված վշտերն ու ցավերը, որ մեր կյանքի փորձություններն են եղել և արցունք են հոսեցրել մեր աչքերից, հավատացե՛ք, որ Աստծու կողմից կվերափոխվեն ուրախության ու ցնծության, քանի որ, ասում եմ ձեզ. «Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծությամբ պիտի հնձեն» (Սղմ. ՃԻԵ 5):