«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։
Ոսկեպարում կա հստակ գիտակցում՝ անկլավ գոյություն չունի և չի էլ ունեցել, Փաշինյանը դավաճանական ծրագրով հանձնեց Արցախը, նույն ծրագրով հանձնում է Հայաստանը թուրքին:
«Նիկոլ Փաշինյանի այցից պարզ դարձավ, որ Ոսկեպար էր եկել հստակ ծրագրով, այն է՝ ժողովրդին համոզել, որ տարածքներ տրվեն Ադրբեջանին, բայց մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանական ծրագրով հանձնեց Արցախը, հիմա էլ դավաճանական ծրագրով փորձում է հանձնել Հայաստանը թուրքին։ Նա մեզ փորձում է համոզել, որ մեր սեփական ինքնությունից պետք է հրաժարվենք, կախվենք թուրքից ու ադրբեջանցուց, որ հետո ընդհանրապես վերանանք»։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ, այսպես կոչված, անկլավների թեմային:
Արցախյան առաջին պատերազմը, ըստ էության, սկսվեց ղարաբաղյան շարժումից: Բոլորս էլ գիտենք, որ Ստեփանակերտում սկսվեցին միտինգներ, որը տեղափոխվեց Հայաստան՝ Երևան: Այդ ժամանակ ես դեռ ուսանող էի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ ուսանողները նվիրվեցին այդ շարժմանը: Այսինքն, ես սկսեցի մասնակցել ղարաբաղյան շարժման միտինգներին, նախ՝ դասադուլների տեսքով, հետո հասկացանք, որ ավելի է լրջանում, և այդ ամենն արդեն եղավ կազմակերպված եղանակով:
Ռազմական ոլորտի փորձագետները ժամանակ առ ժամանակ նշում են, որ Տավուշի ուղղությամբ թշնամու պարբերական բնույթ կրող հրապարակումները, այդ թվում՝ այնտեղ անկլավներ ունենալու մասին, հուշում է այդ ուղղությամբ Ադրբեջանի նպատակների մասին: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ Տավուշի ուղղությամբ հանկարծակիության սկզբունքով հնարավոր է թշնամին սադրանքի դիմի ինչ-որ պահի: Այսինքն, առնվազն հայտարարությունների մակարդակով իրադարձություններն արագացնելու առիթ թշնամուն չպետք է տալ՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից: Այսինքն, լինել հնարավորինս ճկուն:
Ադրբեջանական իշխանամերձ տելեգրամային որոշ ալիքները, որոնք հանրայնացնում են այդ երկրի պաշտոնական քաղաքականությունը, ինչպես նաև՝ պաշտոնական շրջանակների առանձին ներկայացուցիչներ, փորձագետներ, շարունակում են հրապարակումներով կամ հարցազրույցներով տեղեկություններ շրջանառել ՀՀ իշխանությունների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների, գործողությունների հաջորդականության մասին: